Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Ժնևի օդանավակայանում նախապատրաստած արարողակարգային հանդիպումից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Շվեյցարիայի իշխանությունների հետ արարողակարգային հանդիպումը Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին` երկիր ժամանելուն պես։ Այս մասին հաղորդում է Tribune de Genève–ը։
Ժնևի քաղաքապետ Ֆրեդերիկա Պերլեն նշել է, որ Ռուսաստանի նախագահը լիովին մերժել է Շվեյցարիայի իշխանությունների հետ կայանալիք արարողակարգային հանդիպումը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–Ռուսաստան գագաթնաժողովը տեղի կունենա այսօր` Ժնևում։