Ի՞նչ սպասելիքներ ունեն ԱՄՆ-ում Պուտինի և Բայդենի հանդիպումից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կփորձի շտկել երկրների միջև հարաբերությունները, իսկ ամերիկյան լրատվամիջոցները պետության ղեկավարին կներկայացնեն որպես հանճար:
Այս մասին նշել է ԱՄՆ–ի Օրեգոն նահանգի նահանգապետի թեկնածու Գերի Դայը: Դայն ընդգծել է նաև, որ ընտրություններից առաջ Դեմոկրատական կուսակցությունը փորձեց Ռուսաստանը ներկայացնել որպես ԱՄՆ-ի մեծ սպառնալիք և թշնամի։
«Բայդենի իշխանության գալով ՝ դեմոկրատներն այլեւս կարիք չունեին Ռուսաստանին թշնամի պիտակավորելու։ Հենց դա է պատճառը, որ Բայդենը փորձում է խաղաղություն հաստատել։ Նա հնարավորություն ուներ վատ քայլեր ձեռնարկելու Ռուսաստանի դեմ` կապված Ռուսաստանից եկող կիբերհարձակումների հետ, բայց Բայդենը ոչինչ չձեռնարկեց: Նա չմեղադրեց Պուտինին: Սա ամբողջ քաղաքականությունն է: Կարծում եմ, որ Բայդենը ամեն ինչ կուղղի », - ասել է Գերի Դայը։