Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Հասարակություն

Ակնհայտ է, որ Ա. Միրզոյանը վախենում է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

«ՕՄԵԳԱ» Ω

Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել և ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ գործակալական կապն ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի իսկությունը: 

Մի կողմ թողնենք Ա Միրզոյանի պնդումները, որ նա 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին սկսել է համագործակցել ԱԱԾ հետ 2015 թվականին սպասվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող պատմական հարցերով, հուշենք, որ նրա նկարագրած «բարոյական օգնության» համար ազգային անվտանգության ծառայությունը սովորաբար չի հավաքագրում գիտաշխատողներին, խորհրդատվական ծառայություններ կարող է ստանալ նաև լեգալ տեսքով և դրա համար ծածկանուն ընտրելը պարտադիր պայման չէ։

Զավեշտալին այն է, որ նշված հայտարարությամբ Ա. Միրզոյանն անհարմար վիճակի մեջ է դրել մեր գործընկերներին, որոնք դեռևս 16.01.2021թ. պաշտոնական կայքում տարածած հայտարարությամբ կտրականապես ժխտել են ծառայության և նրա համագործակցության փաստը, իսկ Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթերն ու տեղեկատվությունը որակել որպես իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ: Փաստացի, Արարատ Միրզոյանն անհասկանալի դրդապատճառներով կամովին մերժել է ծառայության կողմից մեկնած օգնության ձեռքը, ինչը վկայում է երկրում տիրող բացարձակ բարդակի մասին։

Այս պատմության մեջ հուսադրողն այն է, որ Ա. Միրզոյանը խոստովանել է Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցության փաստը, իսկ մենք միշտ սատարում ենք այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր ինքնակամ, հայրենասիրական մղումներով աջակցում են ծառայության խնդիրները լուծելուն։ 

Արձանագրենք, որ հույժ գաղտնի գրիֆով գաղտնագրված փաստաթղթերի հրապարակումն անթույլատրելի է, և հուսանք, որ անաչառ քննությունը բացահայտելու է արտահոսքի աղբյուրն ու դրա դրդապատճառները։ Ֆիքսենք նաև, որ դա աղերս չունի ազգային անվտանգության մարմինների գործելաոճի հետ, և շանտաժի բուրմունքով համեմված այս պատմությունն ավելի շատ նմանվում է վատ լրագրողի ձեռագրի։

Հարկավ հիշյալ անսպասելի հայտարարությունը մի շարք առումներով այդ պատմության շուրջ մշուշը ցրելու փոխարեն նոր վարկածներ առաջ քաշելու հիմք է տալիս, և յուրաքանչյուրն էլ ունի իր գոյության իրավունքը, բայցևայնպես՝ -ինչո՞վ է պայմանավորված Մինասյանի հրապարակումներից և ԱԱԾ հերքումից ամիսներ անց, այն էլ նախընտրական այս թեժ փուլում, ընտրություններին ընդառաջ նման խոստովանությունը, -ումի՞ց և ինչի՞ց է զգուշանում Ա․ Միրզոյանը, պայմանավորվա՞ծ է դա արդյոք կոմպրոմատի նոր չափաբաժնի հրապարակման սպառնալիքով և, եթե այո, ապա ու՞մ կողմից։

Ակնհայտ է, որ Ա. Միրզոյանը վախենում է և, ըստ մեզ, ներկա պահին երկրում կարող է զգուշանալ միայն մեկ մարդուց, ով հասանելություն է ստացել տարաբնույթ, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, որոնք էլ, գիժ ձևանալով, ըստ պատեհության, հրապարակում է աջ ու ձախ։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն