Իմ խոսքը գործ է. Գագիկ Ծառուկյանը Գյումրիում էր (տեսանյութ)
Իմ խոսքը գործ է։ Այս խոսքերը հաճախ է կրկնում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով արդեն իսկ գործով ապացուցել է իր խոսքերի ճշմարտացիությունը։ Շիրակի մարզում, քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, նա հիշեցրեց իր խոստումները, որոնք այլևս գործի են վերածվել։ Դրանցից է օրինակ երիտասարդ ընտանիքներին օժանդակող ծրագրերը, որոնց շրջանակում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու օժանդակությամբ Աբովյանում երիտասարդ ընտանիքներին հանար կառուցվել են շենքեր։
Այս օրինակով ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է շենքեր կառուցել նաև այլ համայնքնեում։ Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ երիտասարդ ընտանիքներին ուղղված նմանօրինակ աջակցություները կնպաստեն ներգաղթին և մարդիկ կսկսեն վերադառնալ հայրենիք։ Ծառուկյանի մշտական հոգածության ներքո են նաև ուսանողներն` իրենց խնդիրներով։ Ինչ վերաբերվում է երկրի հզորացմանը, ապա Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ առանց երկրի անվտանգության ապահովման` հնարավոր չէ խոսել երկրի զարգացումից։ Իսկ երկրի անվտանգությունը ԲՀԿ ղեկավարը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցությամբ ու նոր պայմանագրի ստորագրմամբ։
Մարալիկում և Գյումրիում Գագիկ Ծառուկյանի քարոզարշավների մասնակից քաղաքացիները փորձում էին տարբեր հարցերով մոտենալ Ծառուկյանին, ու քանի որ վերջինս չի սիրում մերժել իրեն խնդիրնեևով մոտեցած մարդկանց, ուստի այս դեպքում հրաժարվում էր անհատական հանդիպումներից, որպեսզի դրանք չդիտվեն որպես ընտրակաշառքներ։ "Ժողովուրդ ջան, երկրի ապագան ձեր ձեռքին է, ձեր կամքից է կապված, թե ինչպես կդասավորվի երկրի ճակատագիրը",֊ասաց Ծառուկյանը` հավելելով, որ երկրի ղեկավարման գործին պետք է անցնեն այն մարդիկ, ովքեր իսկապես կարող են մտնել այդ ծանր գործի տակ ու ոտքի հանել երկիրը։