Էս կապիտուլյանատը, որ ստորագրեց, ինչի՞ 9 ամիս մնաց ու պատասխան չտվեց. Մարալիկի բնակիչը` Ծառուկյանին (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում էր արդեն դուրս գալ Մարալիկից և շարժվել Գյումրի, երբ նրան հայտնեցին, որ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են նրա հետ հանդիպելու համար։
ԲՀԿ առաջնորդի համախոհները նրան սպասում էին Հոռոմի ճանապարհին։ Վերջիններս նկատեցին, որ վարկերի տակ են ու բազում խնդիրներ ունեն։ Իսկ նրանցից մեկն էլ հարց ուղղեց Ծառուկյանին. «Էս կապիտուլյանատը, որ ստորագրեց, ինչի՞ 9 ամիս մնաց ու պատադխան չտվեց»։