«Շանթի Յուրա»-ի կինը սպանել է ավազակային հարձակման փորձ կատարողին
Ավազակային հարձակում կատարելու նպատակով զինված քաղաքացին ներխուժել է բնակարան, որի ընթացքում բնակարանի տերերից մեկը վիրավորվել է: Տան տիրուհին նախ թավայով հարվածել է զինված ավազակային հարձակման փորձ կատարող անձին, ապա դանակի 9 հարվածով սպանել նրան:
Մեր տեղեկություններով նշված բնակարանը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին:
Newspress.am-ի տեղեկություններով` զինված հանցագործի վրա կրակել է տանտիրուհին, ով հանդիսանում է Յուրա Ղարիբյանի կինը: