Սադրանքներ ոչ միայն Ադրբեջանից, այլև Թուրքիայից պետք է սպասել. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
«Սահմանային լարվածությունը նորություն չէ այլ հակառակը` օրեցօր ուժգնացող լարվածություն է»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա` սահմանային լարվածությունը Ադրբեջանի հետևողական քաղաքականության արդյունքն է. «հիմա ավելի կոշտ ձևով է հանդես գալիս, կապված է վերջին ամիսներին Թուրքիայի կողմից միջազգային նորմերի անթաքույց և կոպիտ ոտնհարման հետ, ես միշտ պնդել եմ, որ Ադրբեջանը որպես պետություն չունի ինքնուրույն քաղաքականություն, այլ ստեղծվել է որպես Թուրքիայի քաղաքականության մարմնավորող և շարունակող»,-ընգծեց Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա` առաջիկայում սադրանքներ ոչ միայն Ադրբեջանից, այլև Թուրքիայից պետք է սպասել:
Մանրամասները ` տեսանյութում