Բայդենի և Պուտինի հանդիպումը կտևի մոտ 5 ժամ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կտևի չորս-հինգ ժամ` ընդմիջումներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ընդգծենք, որ միջազգային մամուլը նախապատրաստվում է այդ հանդիպումին։ Արդեն այսօր պարզ դարձավ, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրների առաջնորդները։
Հիշեցնենք, որ Պուտինի ու Բայդենի բանակցությունները տեղի կունենան Ժնեւում ` հունիսի 16-ին: