Աֆղանստանում զինված հարձակումների հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել ևս 4 բժիշկ
Աֆղանստանում պոլիոմիելիտի պատվաստման մեջ ներգրավված չորս բժիշկներ մահացել են Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում տեղի ունեցած հարձակումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է տեղական «Ariana News»-ը։
Հաղորդվում է, որ զինված մարդիկ հարձակումներ են իրականացրել երեքշաբթի առավոտյան Նանգարհար նահանգի չորս տարբեր տեղանքներում: Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել է եւս չորս բժիշկ:
Նահանգի նահանգապետի խոսնակը հաստատել է բժիշկների վրա հարձակումների շարքը, սակայն մանրամասներ չի հայտնել։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը: