Ուժգին պայթյուն` Սոմալիում. զոհվել է 20 մարդ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի ռազմական ուսումնական հենակետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Այս մասին հայտնում է տեղական «Goobjoog News»-ը:
Երեքշաբթի առավոտյան մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուի ռազմական ուսումնական բազայում:
Պորտալը հայտնում է, որ պայթյունի պահին ահաբեկիչը գտնվում էր Սոմալիի բանակի զորակոչիկների շարքում, զոհերի մեծ մասը քաղաքացիական անձինք էին:
Առայժմ ոչ մի խումբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: