Ալիևն ու Էրդողանը հանդիպել են Վարանդայում (Ֆիզուլի)
Ինչպես արդեն նշել էինք, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը այցով մեկնել է Բաքու։ Այցի շրջանակներում Էրդողանը պետք է ելույթ ունենա Ադրբեջանի խորհրդարանում, ինչպես նաև այցելի Շուշի։
Էրդողանի ավտոշարասյունը ժամեր առաջ շարժվել է դեպի Արցախ։ «AzerTAc»-ը նշում է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլի շրջանում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կնոջը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու ղեկավարները միմյանց պետք է ողջունեին նաև Շուշիում։