Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Քաղաքականություն

2020թ․-ին ՀՀ-ում Բելառուսի դեսպան նշանակված Կոնյուկը 2017-ին Բելառուսի գլխավոր դատախազն էր և հենց նա է ստորագրել Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին. այսօր նա ՀՀ-ում դեսպան է. Հոխիկյան

Լապշինը այդքան տանջանքների ենթարկվեց հենց Հայաստանի համար։ Ներքևի նկարում պատկերված է 2020թ․ դեկտեմբերին ՀՀ-ում Բելառուսի դեսպան նշանակված Ալեքսանդր Կոնյուկը։ Սա այն մարդն է, ով 2017-ին Բելառուսի գլխավոր դատախազն էր և հենց նա է ստորագրել Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին՝ այդ երկրի տարածք անօրինական մտնելու համար։ Ավելի պարզ ասած՝ Կոնյուկը համաձայն է, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, և այսօր նա եկել է ՀՀ-ում աշխատելու, իսկ Հայաստանի իշխանության որևէ պաշտոնյա իրեն նեղություն տվե՞լ է մտածել պետական շահի տեսանկյունից, թե՞ աշխատել է միայն ընկեր, ծանոթ, ընկերոջ ընկեր կամ փող սկզբունքը։ Նման դիտարկում է արել վելուծաբան, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում։

«Վստահաբար տեղյակ եք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է իմ ընկեր, ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և սպանության փորձի՝ պարտադրելով 30,000 եվրո վճարել որպես պատճառված վնասի հատուցում։

Լապշինի համառությունն, իհարկե, հաստատեց արդարադատություն։ 2016-ի դեկտեմբերի 15-ին Մինսկում Լապշինի ձերբակալությունից հետո ամիսներ շարունակ մենք՝ նրա ընկերներն էինք փորձում միջազգային աղմուկ բարձրացնելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Հսկայական գործ արեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մինչդեռ այն ժամանակվա իշխանությունը կամ քաղաքական որևէ ուժ ոչինչ չձեռնարկեց Արցախ այցելած Լապշինի փրկության համար։

Հիմա դրա վրա չէ, որ ուզում եմ ուշադրություն հրավիրել։ ՄԻԵԴ որոշումը կայացվել է 2021թ․ մայիսի 20-ին, բայց ՀՀ այսօրվա քաղաքական որևէ ուժ, այդ թվում՝ իշխանությունն ու ընդդիմությունը կրկին որևէ կարծիք չեն հայտնել, չեն ասել, որ Ադրբեջանը ագրեսոր կամ հակամարդկային պետություն է։

Ի վերջո, Լապշինը այդքան տանջանքների ենթարկվեց հենց Հայաստանի համար։

Մինչդեռ․ Ներքևի նկարում պատկերված է 2020թ․ դեկտեմբերին ՀՀ-ում Բելառուսի դեսպան նշանակված Ալեքսանդր Կոնյուկը։ Սա այն մարդն է, ով 2017-ին Բելառուսի գլխավոր դատախազն էր և հենց նա է ստորագրել Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին՝ այդ երկրի տարածք անօրինական մտնելու համար։

Ավելի պարզ ասած՝ Կոնյուկը համաձայն է, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, և այսօր նա եկել է ՀՀ-ում աշխատելու։

Այդ մարդուն ագրեման (դեսպանի պաշտոնում աշխատելու համաձայնություն) տալուց առաջ Հայաստանի իշխանության որևէ պաշտոնյա իրեն նեղություն տվե՞լ է մտածել պետական շահի տեսանկյունից, թե՞ աշխատել է միայն ընկեր, ծանոթ, ընկերոջ ընկեր կամ փող սկզբունքը։

Հայաստանի լուռ համաձայնությամբ 2019-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, ով եղել է Ադրբեջանին «Պոլոնեզ» վաճառելու կնքահայրը։

2020-ին էլ Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակվել Ալեքսանդր Կոնյուկը, ով ստորագրել է հակահայկական ու Արցախը բացառող փաստաթղթի տակ։
Կոնյուկի ձեռքը սեղմող ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԲՀԿ ղեկավարը և մյուսները արդյո՞ք պետական մտածողությամբ են առաջնորդվել։

Իսկ ինչո՞վ է առաջնորդվում ընդդիմությունը՝ լռության մատնելով միայնակ Լապշինի հաղթանակը Ադրբեջանի դեմ»,-գրել է Հոխիկյանը։