Հատ-հատ ծակերն ենք կոխելու հանցագործ դուրսպրծուկներին. Փաշինյանը սպառնում է աշխատանքից զանգվածային ազատումներով
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է: Փաշինյանն իր հետ էր տարել քարոզարշավի ընթացքում նվեր ստացած մուրճը և սպառնում, որ ընտրություններից հետո լինելու են աշխատանքից զանգվածային ազատումներ.
«Ձեր տված պողպատե մանդատով շատ տեղերից, ներառյալ Սյունիքից, այս մուրճով հանելու ենք ժանգոտած մեխերին, քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին, որովհետև Սյունիք նրանց համար հայրենիք չէ, այլ՝ մաքսային տերմինալ, դեպի օվշորային հաշիվները համալրող աղբյուր, ատկատներ անելու, ժողովրդի հաշվին իրենց ՍՊԸ-ների հաշիվները լցնելու միջոց: Այս մանդատով ջարդելու ենք նրանց բոլոր հաշիվները, ՍՊԸ-ները»,-նշեց Փաշինյանը և հավելեց, որ հատ-հատ ծակերն ենք կոխելու հանցագործ դուրսպրծուկներին։