ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգի քիմիական գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգում հրդեհվել է «Chemtool» քիմիական գործարանը: Փրկարարները սկսել են տարհանել տեղի բնակիչներին` հաստատությունից մեկ մղոն շառավղով։ Այս մասին հաղորդում է «NBC News»-ը:
Գործարանը պատկանում էր «Chemtool Inc»-ին և արտադրում է մետաղամշակող հեղուկներ և մաքրող միջոցներ: Արտակարգ իրավիճակների աշխատակիցները կարողացել են մարել մեծ հրդեհը:
Ներկայումս հայտնի չէ, թե որն է հրդեհի պատճառը: Զոհերի և տուժածների մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։