Աֆղանստանում սպանվել է ավելի քան 160 գրոհային
Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը ոչնչացրել են արմատական «Թալիբան» շարժման առնվազն 160 գրոհայինի: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Զոհերից բացի ավելի քան 100-ը վիրավորվել են, իսկ 8-ը՝ վերջին օրվա ընթացքում: Երկրի պաշտպանության նախարարությունը մասնավորապես գրել է.
«Վերջին 24 ժամվա ընթացքում Աֆղանստանի անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում Կունդուզ, hՀազնի, Բադղիս, Հերաթ, Հելմանդ, Հոր, Նանգարհար, Վարդակ և Բադախշան նահանգներում սպանվել է և վիրավորվել 108 թալիբ»: Ընդգծենք, որ վերջին օրերին Աֆղանստանում մեծ թվով մարդիկ սպանվեցին պայթյունների հետևանքով: