Էրդողանն այցելելու է Շուշի, իսկ Շուշին թուրքերին հանձնածը արշավանք է կազմակերպել դեպի Սյունիք. թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանեց Բաքու։ Համաձայն նախապես հայտարարված ծրագրի՝ նա կնոջ հետ այժմ կուղևորվի հայոց բերդաքաղաք Շուշի, որն այս պահին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Պատահական չէ ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը» (1993թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ և հաստատեց միահեծան իշխանություն)։
Իսկ սրան զուգահեռ Շուշին թուրքերին հանձնածը արշավանք է կազմակերպել դեպի Սյունիք, որը դիմադրում է կապիտուլիանտ իշխանություններին։
Այսպիսին է մեր հերթական ցավոտ առավոտը։
#հակաՀայաստան #սարդարապատ2»։