«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Ռուս քաղաքական գործիչը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Միշուստին կոշտ զրույցից
Հիմա Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել, կալանքի թույլտվության հարցը կքննվի 15:30-ին
Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ միջուկային օբյեկտներինՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջՈւշադրություն. Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումըՏևական ժամանակ է՝ քննչական մարմինն ապօրինաբար բերման է ենթարկում ՀՅԴ անդամներին, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը. հայտարարությունՔննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում ենՖրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքրերի կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքըՔննիչին բացարկ կհայտարարվի, կհրաժարվենք առերեսումներից. Երեմ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով և ոստիկանների ուղեկցությամբ ՔԿ-ից տարան բանտ․ հավաքվածները ծափահարում էին նրան (տեսանյութ)Աշխատատեղերի թիվը 2017-ի հունիսի համեմատ աճել է 301 978-ով․ Պապոյան
Ինձ թույլ չտվեցին լինել Ծառուկյանի պաշտպանը, հեռացրին վարույթից, ապօրինության գագաթնակետն է․ պաշտպան (տեսանյութ)
Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. ԶաքարյանԻրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. ԱբովյանՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԼևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպն էր. թե դա ինչ ասելու բան էր. Ասլանյան (տեսանյութ)Պաշտոնական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ․ Սիրանուշ Սահակյան
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ
Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններին
Մամուլ

Այս իշխանության վերարտադրման պարագայում ապագա կլինի, բայց շատ սարսափելի ապագա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր պետության համար շատ վճռորոշ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ երկրի ապագան մեծապես կախված է ընտրողների որոշումից։ Իրապես լինել-չլինելու խնդիր է դրված: Եվ քանի որ արդեն քարոզարշավի ամենաթեժ փուլում ենք, քաղաքացիները հստակ կարող են կողմնորոշվել, թե որոնք են այն քաղաքական ուժերը, որոնց՝ ապագայի հետ կապված ծրագրերը կարող են հույսեր ներշնչել։ Այս համատեքստում շատ կարևոր է, որ հանրությունը հաշվի առնի մի առանցքային իրողություն, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչպիսի խոստումներով իշխանության եկավ, իսկ դրա արդյունքում ինչպիսի հետևանքներ ունենք հիմա։

Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը հայտարարել է թռիչքաձև աճերի ու տնտեսական հեղափոխության մասին, այնուամենայնիվ, այսօր շատ ծանր տնտեսական ճգնաժամի առաջ ենք կանգնած՝ ժողովրդի սոցիոլտնտեսական վիճակը վատացել է, կրճատվել են աշխատատեղերը, աճել է գործազրկությունը, իսկ համատարած թանկացումների ճնշումն արդեն անտանելի է դառնում։ Նկատի ունենանք, որ հենց տնտեսական առաջընթացն է, որ պետք է հնարավորություն տա վերականգնել մեր խաթարված անվտանգության համակարգը, կարգի բերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, սակայն տնտեսության մասով այլևս Փաշինյանի գլխավորած թիմի հետ հույսեր կապելն անիմաստ է։

Ինչպես և, ի դեպ, բոլոր մնացյալ հարցերով ու ոլորտներով: Ըստ էության, «քայլականներն» այնքան ասելիք չունեն, այնքան ապաշնորհ են, այնքան ձախողված, որ իրենց միակ քաղաքական «ֆիշկան» դարձել է ճանապարհների ասֆալտապատումը։ Դրա համար էլ ամեն մի համայնք այցելելիս Փաշինյանը միանգամից սկսում է խոսել ճանապարհների բարեկարգումից, բայց, դե, սոսկ ճանապարհների ասֆալտապատումով երկիր չես պահի։ Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական մեգանախագծեր, սակայն իշխանություններն ի վիճակի չեն այդպիսի նախաձեռնությունների իրագործման համար պայմաններ ստեղծել, քանի որ բավարար չեն նրանց ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ քաղաքական որակները։ Մյուս կողմից՝ նրանք վստահություն չեն ներշնչում ներդրողների շրջանում, ինչի արդյունքում երեք տարում Հայաստանում փաստացի ներդրում չի արվել: Պատահական չէ, որ այդպիսի նախաձեռնությունների մասին նույնիսկ ՔՊ-ի նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա։

Ի վերջո, այդ որ մի ներդրողը կամ գործարարը նման ծրագրերի իրականացման նախաձեռնությամբ հանդես կգա, երբ երկրի ղեկավարը վենդետաներ է խոստանում հենց միայն քաղաքական հայացքների համար, մուրճը ձեռքին գնում է քարոզարշավների ու դրանով սպառնում իր քաղաքական մրցակիցներին, երբ դատարանների մուտքեր է փակում, երբ ընդդիմացողներին սպառնում է փռել ասֆալտին, երբ առավոտյան կարող է մի բան ասել, երեկոյան՝ մեկ այլ բան, երբ ամեն վայրկյան պարզապես ստում է։ Եվ հետո, ինչպե՞ս կարող է զարգանալ տնտեսությունը մի երկրում, որտեղ անվտանգության հստակ երաշխիքներ չկան։ Փաշինյանի կառավարման երեք տարին բավական էր, որ Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի քարուքանդ լինի։

Դա էլ քիչ չէ, հակառակորդը մուտք է գործել Հայաստանի ինքնիշխան տարածք և հրաժարվում է հեռանալ, սակայն մեր ապիկար իշխանությունները, կարծես, համակերպվում են դրա հետ և միայն քարոզարշավով են զբաղված, ավելի կոնկրետ՝ պարզապես աթոռ պահելով։ Փաշինյանն ու իր թիմը նույնիսկ ընդունակ չեն հարցը բարձրացնել միջազգային հարթակներում: Խնդիրն այն է, որ իշխանությունները հետևողականորեն փչացրել են մեր հարաբերությունները գործընկեր և դաշնակից երկրների հետ։ Հիմա քանի «կոպեկ» արժեն ՔՊ-ի ծրագրում տեղ գտած արտաքին քաղաքականությանը վերաբերող պաթետիկ դրույթները, երբ միջազգային հարթակում իշխանություններն անգամ ի վիճակի չեն բարձրացնել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայի հարցը։ Զավեշտալի է, որ սրան զուգահեռ Փաշինյանը դեռ համարձակվում է խոսել բանակի բարեփոխումների մասին։

Բանակը հզորացնող լինեին, երեք տարվա ընթացքում զինված ուժերին չէին ներքաշի վարկաբեկման արշավի ու քաղաքական խաղերի մեջ, երբ անվտանգության զինված ուժերի ոլորտը դարձել էր ոչ թե բովանդակության ապահովման, այլ ընդամենը իշխանությունների փիառի առարկա։ Պատահական չէ, որ անգամ հենց իշխանությունները վստահ չեն իրենց ուժերի վրա, այլապես նախընտրական ծրագիրը չէին լցնի անորոշ ձևակերպումներով, որպեսզի քաղաքացիներն ի վերջո չհասկանան, թե ինչ են ՔՊ-ականները նախատեսում։

Ինչպես տեսնում ենք, ներկան շատ դառն է, իսկ Փաշինյանի վերարտադրման պարագայում ապագան ուղղակի կարող է այնքան սարսափելի լինել, որ այսօր նույնիսկ պատկերացնելն է ահասարսուռ՝ քաղաքացիական առավել մեծ պառակտում, նոր պարտություններ, միջազգային մեկուսացում և, ի վերջո, Աստված մի արասցե, պետականության կորուստ։ Ուստի յուրաքանչյուր քաղաքացի ընտրություն կատարելիս պետք է ուշադրություն դարձնի ռեալ իրողություններին։ Նիկոլ Փաշինյանին տված յուրաքանչ յուր քվե հսկայական մի հարված է մեր իսկ երեխաների, մեր իսկ ընտանիքների, մեր Հայրենիքի ու մեր պետականության ապագային»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: