Այո՛, երբ գանք իշխանության, վարկերը փակելու ենք, բայց դա բանկերի վրա չենք դնելու, դա մենք ենք անելու. Ծառուկյանն արձագանքել է Փաշինյանին (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ջերմ ընդունելության արժանացավ Աշտարակում։ Իր համակիրների հետ հանդիպման սկզբում Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իբր մարդիկ կան, ովքեր խոստանում են վարկեր փակել։
«Փաշինյանն ասում է, թե Գագիկ Ծառուկյանը խոստացել է վարկեր փակի։ Այո՛, երբ գանք իշխանության, վարկերը փակելու ենք, բայց դա բանկերի վրա չենք դնելու, դա մենք ենք անելու»,֊ ասաց Ծառուկյանը։