Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Քաղաքականություն

Երբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «շինելու է», նկատի է ունեցել, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու. Լենա Նազարյան

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ։

-Տիկին Նազարյան, ՔՊ-ի ընտրական ցուցակը շատ քննադատվեց պատճառաբանությամբ, թե այնտեղ օլիգարխների անուններ կան․ խոսքը Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է:

-Որպեսզի ինչ-որ մեկի անօրինական կամ թեկուզ օրինական կուտակած հարստությունն արտոնյալ պաշտպանություն ստանա քաղաքական դիրքի չարաշահման միջոցով, ապա կա՛մ հարուստները պետք է գան խորհրդարան և լինեն մեծամասնություն, կա՛մ էլ քաղաքական մեծամասնությունը պետք է ընտրվի հարուստների փողի միջոցով՝ ընտրակաշառք, աշխատատեղերից ձայների հավաքագրում և այլն, այսինքն իր «ընտրվելու» համար պարտական մնա հարուստներին:

Միանգամից ասեմ, որ ՔՊ-ն հարուստների կուսակցություն չի եղել և չի էլ դարձել այս ընթացքում: Երկրորդ՝ հենց մենք ենք փոխել ռեյտինգային ընտրակարգը, որը թույլ էր տալիս խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջադրվել տարբեր ընտրատարածքներում, փողի, տնտեսական ազդեցության միջոցով ձայներ է հավաքել և այդ «քաղաքական» կշիռը վերածել տնտեսական հովանավորության, մենաշնորհների և ունեցվածքի պաշտպանության:Մենք գործով ցույց ենք տվել, որ չենք փորձում վերընտրվել հարուստների միջոցով, և մեր հենարանը ժողովուրդն է, որի մեծամասնությունը ունի՛ սոցիալական արդարության խնդիր, մեր ջանքերն էլ ուղղվելու են սոցիալական անարդարությունը վերացնելուն: Եվ այդպես ենք արել:

Իզուր չէ, որ վարչապետը խոսում է ժողովրդի դեմ դասակարգային պայքարի մասին: Նայեք որոշ ընդդիմադիր ցուցակների թեկնածուների ու հատկապես նրանց որդիների ունեցվածքը: Ի՞նչ է, իրենք գալիս են խորհրդարան՝ թալանածը ժողովրդին վերադարձնելո՞ւ:

-Խնդիրն այն է, որ դուք երկար տարիներ քննադատել եք գործարարների առկայությունը կուսակցական ցուցակներում և դա փաստորեն հիմա դուք եք անում:

-Խնդիրն այն չէ, որ նախկին գործարարը կլինի խորհրդարանում և գործադիրում: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որը հիմնել և կայացրել է մեծ բիզնես Հայաստանում, այժմ, հանձնելով այն հավատարմագրային կառավարման, ստանձնել է քաղաքական պաշտոն: Խնդիրն այն է, երբ աղքատ երկրում հարուստներն ու ապօրինի հարստացածները դառնում են քաղաքական մեծամասնություն: Պարզ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում, առաջինը ուժը կորցնելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը մենք ընդունեցինք անօրինական հարստացածներից ունեցվածքը պետությանը՝ այսինքն, հանրությանը, վերադարձնելու համար:

-Բայց նրանք սեփականատեր են խոշոր ընկերությունների և կարող են ազդել մարդկանց ընտրական կամքի վրա: Հնարավոր չէ՞:

-Մարդիկ ազատ են ու կարող են ցանկացած ընտրություն կատարել, ոչ ոք չի կարող իրենց ընտրատեղամասում վերահսկել, ոչ մեկ չի կարող պարտադրել, որ կայացնեն իրենց կամքին հակառակ որոշումներ: Ի վերջո, ինչի՞ համար էր հեղափոխությունը: Ինձ համար հեղափոխությունն ազատագրական գործընթաց է, երբ ազատագրվեցին քաղաքական, տնտեսական, կրթական, ընտրական, լրատվական, դատական, տեղական ինքնակառավարման համակարգերն իշխանական զավթվածությունից: Ես չեմ ասում, որ այդ համակարգերը հիմա լիարժեք ազատ են նախկինում թալանողների ֆինանսական ազդեցություններից, բայց այդ ազդեցությունները իշխանությունը ճնշել է և ճնշելու է: Այսօր ընդդիմությունն է կաշառք բաժանելու հանցագործության մեջ բռնվում: Հայաստանում տարիներ շարունակ հաստատված արատավոր, հանցագործ, կեղեքող կարգը հեղափոխությունից հետո ոտից գլուխ շուռ է եկել ու ընդդիմություն դարձել: Հիմա մնում է, որ այս ընտրություններով վերջնականապես դուրս մղվի նաև ընդդիմության դաշտից:


-Մենք տեսնում ենք ուսուցիչներ, դպրոցականներ, որոնք խմբերով մասնակցում են ձեր ուժի քարոզարշավային հանդիպումներին: Արդյո՞ք ազդեցության հետևանք չէ նրանց խմբային ներկայությունը:

-Այստեղ կարևոր է՝արդյո՞ք իրենց ցանկությամբ են նրանք մասնակցում հավաքներին, թե՞ կրթության նախարարության զանգով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցների ոչ մի ծնողի, ոչ մի ուսուցչի չի ասվում գնալ ու մասնակցել իշխանական ուժի հավաքներին: Բացառում եմ: Մարդիկ ինքնակամ գալիս են, մասնակցում են հավաքներին ու իրացնում իրենց իրավունքը:

-Մարզպետարանների՞ց էլ չեն հրահանգում, գյուղապետարաններից է՞լ:

-Ոչ: Իհարկե, չեն ասում: Եթե նման փաստ լինի, վստահաբար հայտնի կդառնա:

-Այս օրերին ակտիվ տարածվում են տեղեկություններ, որ միկրոավտոբուսներով աջակցող խմբեր եք տեղափոխում մարզեր, որ հավաքների ժամանակ բացականչեն՝ «Նիկոլ վարչապետ»: Կա՞ նման բան:

-Չեմ պատկերացնում նման իրավիճակ: Ցանկացած լրագրող, որ միանա քարոզարշավին, կտեսնի ամբողջ պրոցեսը, կտեսնի, որ ամեն կանգառում նոր բնակիչներ են: Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում 10-12 կանգառ է անում և օրվա վերջում՝ մեծ հանրահավաք:Ընդդիմությունը՝ 1-2 դահլիճային հանդիպում է անում օրվա ընթացքում: Կարծում եմ՝ հենց դահլիճային հանդիպումներն են խղճուկ բեմադրություններ:

-Շատ լավ, դարձյալ ցուցակի մասին. 7-րդ գումարման շատ պատգամավորներ նոր ցուցակում չկան․ դա մարտավարակա՞ն քայլ էր, թե՞նրանք չեն կիսում այլևս ձեր վարած քաղաքականության պատասխանատվությունը:

-Ընտրական ցուցակը կազմել է վարչությունը: Հանդիպում է եղել ամեն մի թեկնածուի հետ, որը հայտնել է իր ցանկությունը շարունակել աշխատել օրենսդիրում կամ գնալ գործադիր: Եղել են մարդիկ, որոնք իրենց կամքով չեն ցանկացել շարունակել քաղաքական գործունեությունը:Պատճառները կարող են շատ անձնական լինել, կգնան և կզբաղվեն այլ գործունեությամբ:

-Իսկ հնարավո՞ր է, որ պարզապես չեն ցանկացել կրել պատասխանատվություն իշխանության վարած քաղաքականության համար:

-Կարող է լինել նաև, որ չեն ցանկացել կիսել պատասխանատվությունը: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե մարդիկ պարտավոր են բացատրություն տալ, թե ինչու չեն ցանկանում ընդգրկվել ցուցակում: Դա իրենց ընտրությունն է, պետք է հարգանքով վերաբերվել:

-Դուք հաճախ եք վրդովվել, երբ խորհրդարանում ատելության խոսք է հնչել: Բայց քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքն է ատելության խոսք ու սպառնալիք տարածում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

-Տարօրինակ է, երբ չի նկատվում, որ նա դա ասում է ի պատասխան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սա դու ես», «ինքդ ես», դա նշանակում է, որ ի պատասխան է ասում, ուրեմն, ինչ-որ մեկը ասում է նրա և մեր հասցեին, որին, իհարկե, պետք է պատասխան հնչի: Ինչպե՞ս չհնչի:

-Նկատի ունեք՝ ինքնապաշտպանվու՞մ եք։

-Այո: Բացի այդ, դա նաև անհրաժեշտություն է, չպաշտպանվելը անհասկանալի կլինի հանրության համար: Յոթ ամիս՝ ինչ անարգանք, հայհոյանք ասես լսել ենք, տարել ենք, ու հիմա դրան չպատասխանելը պարզապես սխալ է: Չի հասկացվի չպատասխանելը: Պետք է պատասխան ստանան, ընդ որում՝ շատ համարժեք: Այս լարվածությունը կարող է նվազել, եթե երկու կողմերն էլ հրաժարվեն նման արտահայտություններից:

-Նաև հայհոյանք է հնչել Փաշինյանի կողմից:

-Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու:

-Թավիշից՝ պողպատ. ձեր թիմը հիմա էլ պողպատե մանդատ է խնդրում քաղաքացիներից: Ինչո՞ւ:

-Պողպատե մանդատը վերաբերում է քաղաքական կայունությանը և ամրությանը: Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է առնվազն 60 տոկոս ձայն, որ երկրում լինի քաղաքական կայունություն, որ չլինի երկրորդ փուլ ու չկազմենք կոալիցիաներ, որպեսզի կարողանանք ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շատ արագ անցում կատարենք այլ խնդիրների լուծմանը: Առնվազն 60 տոկոսը քաղաքական կայունության, միանշանակ, արագ որոշումներ կայացնելու համար է անհրաժեշտ:

-Ինչպես 7-րդ գումարման խորհրդարանո՞ւմ էր, երբ 88 պատգամավոր կողմ էր քվեարկում կառավարության բերած գրեթե բոլոր օրինագծերին:

-Ես համաձայն չեմ. նաև ընդունվել են ընդդիմության օրինագծերը, ինչը նշանակում է, որ փոքրամասնությունը ևս ունի հնարավորություն հաստատելու իր առաջարկությունները, նախաձեռնությունները եթե դրանք իրագործելի են և եթե ծառայում են հանրային շահին: Ի դեպ, հենց մեծամասնության շնորհիվ մեզ հաջողվեց առաջ մղել համամասնական ընտրակարգի գաղափարը, որ 30 տարվա ընդդիմության ու քաղաքացիական հասարակության պահանջն էր: Իսկ ընդդիմությունը բոյկոտեց ու դեմ խոսեց, չնայած կողմ էր արտահայտվել նախկինում: Այ, այս դեպքերի համար է պետք ամուր, պողպատյա մանդատ:

-Ձեր կարծիքով՝ ընտրություններից հետո ստեղծված քաղաքական լարվածությունը կթոթափվի՞, համերաշխություն, ի վերջո, կհաստատվի՞:

-Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները աջակցեն մեր ուժին՝ 60 տոկոս ձայն տալով: Իսկ առհասարակ, ընտրական գործընթացն իր բնույթով պառակտիչ, բայց, միևնույն ժամանակ, նաև բոլորի համաձայնությունը հաստատող գործընթաց է: Այսինքն՝ ընտրությունների վերջում մենք կունենանք պատկեր, արդյունք, որը պետք է ընդունեն ի գիտություն, հաշտվեն ու առաջ անցնեն բոլորը:

-Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր պլաններում չկա կոալիցիա կազմելու մտադրություն:

-Ոչ, մենք առհասարակ չենք քննարկում այդ հարցը: Մեր նպատակն է ստանալ առնվազն 60 տոկոս ձայն:

parliamentmonitoring.am