Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Հասարակություն

Շքեղությունների սիրահար Գռզոյի քարոզարշավը Սարյանում վերածվել է արարողության. բուկլետ բաժանել են գեղեցկուհիները, հսկել՝ թիկնապահներն ու ոստիկանները

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում ապաստանած օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը փորձել է քարոզարշավ անել Երևանում՝ Սարյան փողոցում: 

Դե քանի որ իր «կլասսը» թույլ չի տվել անձամբ բուկլետ բաժանել, դա արել են նրան ուղեկցող երկու գեղեցկուհին: 

Սակայն զավեշտն ու ողբերգությունն այն է, որ բացի անձնական թիկնազորից, Սուքիասյանին ու գեղեցկուհիներին ուղեկցել են ոստիկաններ: Հետաքրքիր է՝ որևէ կարգավիճակ չունեցող, շարքային պատգամավորության թեկնածու և ընդամենը բուկլետ բաժանող Սուքիասյանին բյուջեից վարձատրվող ոստիկանները որպես ո՞վ են հսկում: 

Հայաստանում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած գրեթե 3 տասնյակ քաղաքական ուժերի 100-ից ավելի թեկնածուներին ոստիկանությունը պատրա՞ստ է ծառայող տրամադրել՝ միայն բուկլետ բաժանելու համար: 

Թե՞ ոստիկանությունում և Սուքիասյանն ինքը հասկանում է, որ այլևս չի կարող անվտանգ քայլել Երևանում, որովհետև միացել է մի քաղաքական ուժի, որը պատասխանատու և մեղավոր է, ընդ որում՝ հենց թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է այն արհավիրքի, որը կատարվեց հայ ժողովրդի հայաստանաբնակ և արցախաբնակ հատվածի հետ: Մաս է կազմել մի ուժի, որը, այո, մեղավոր է ու պետք է պատասխանատվություն կրի 5000 կյանքերի կորստի համար, Արցախի 75 տոկոսի կորստի համար, այն անգործության համար, որի պատճառով Հայաստանի սահմանին մարդ է սպանվում կամ գերեվարվում: Այն սարսափի համար, որը տիրում է դիահերձարաններում: Այն անտերության համար, որին մատնված են Հայաստանի սահմաններն ու ներքաղաքական կյանքը: Այն անճարակության համար, որ իր շեֆը, թեև գերիներին վերադարձնելու համար ստորագրած փաստաթուղթ արդեն ունի, բայց ամեն անգամ նորանոր զիջումներ է անում ու հաղթանակներ պարգևում Ալիևին: 

Բայց այս ամենը բիզնեսմեն Սուքիասյանին չի հուզում, ավելի ճիշտ՝ հուզում է, այն էլ ինչպե՜ս է հուզում: Չէ՞ որ ամեն ինչ իր ու իր գրպանի շահերից են բխում: Թքած մնացածի վրա:

Փողը կա, գործընկեր-թուրքերն արդեն Հայաստանում են, բուկլետ բաժանող գեղեցկուհիներն ունի, թիկնապահներն ունի, ոստիկանությանը գրպանը դրած օգտագործում է, պաշտոնն էլ՝ շատ շուտով կունենա: 

Մնացածը մանրուքներ են: