Դավիդ Լուիզը կտեղափոխվի ֆրանսիական «Մարսել»
Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզը մոտ է ֆրանսիական ակումբ տեղափոխվելուն։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Լուիզը կտեղափոխվի «Մարսել»։
34-ամյա պաշտպանը Լոնդոնի «Արսենալում» մրցելույթներն ավարտելուց հետո դարձավ ազատ գործակալ։
Ընդգծենք, որ դեռևս հստակ տեղեկություններ հայտնի չեն Լուիզի ու ֆրանսիական ակումբի միջև կնքված պայմանագրից։