Բայդենը բարձր է գնահատում փոխօգնության մասին ՆԱՏՕ-ի հոդվածը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մասին կանոնադրության հինգերորդ հոդվածը համարել է «սուրբ պարտավորություն»։
ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում նշվում է, որ զինված հարձակումը մեկ կողմի վրա կամ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում կդիտարկվի որպես հարձակում իրենց տարածքի վրա։
«Կարծում եմ, և ես դա ասել եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում, որ մենք 5-րդ հոդվածին պետք է վերաբերվենք որպես սուրբ պարտավորության»,-ասել է Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ զրույցի ընթացքում: