Սիմոն Կյաերը նոր մրցաշրջանում կարող է դառնալ «Միլանի» ավագը
Ինչպես նշում է իտալական «La Gazzeta dello Sport»-ը, «Միլանը» նոր մրցաշրջանում կարող է ունենալ նոր ավագ։ Աղբյուրը նշում է, որ նոր մրցաշրջանում միլանյան թիմի ավագ կարող է դառնալ դանիացի Սիմոն Կյաերը։
Վերջին օրերին Կյաերը ֆուտբոլային աշխարհի հերոսներից դարձավ, որ կարողացավ փրկել Քրիստիան Էրիկսենի կյանքը։
Կյաերի արարքը բարձր են գնահատել նաև «Միլանի» ոխերիմ թշնամի ակումբ հանդիսացող «Ինտերի» ֆուտբոլիստները, ովքեր ընդգծել են Կյաերի իսկական ավագի որակները։