Նույն հիմար հարցնե՞րն եք տալու․ Զիդանը վիրավորել է «Goal.com»-ի լրագրողին
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երեկ ներկա է գտնվել Սեգունդայի փլեյ-օֆֆի «Ռայո Վալեկանո» - «Ժիրոնա» խաղին:
«Ռայո Վալեկանո» ակումբում է խաղում ֆրանսիացի մասնագետի որդի Լյուկ Զիդանը։
Խաղից հետո Զիդանին մոտեցել է «Goal.com»-ի լրագրող Սերխիո Կիրանտեն, ով ֆրանսիացուն հարցրել է «Ռեալը» լքելու մասին և հրապարակել է բաց նամակ, որում մարզիչը ասում է, թե իբր ակումբում աջակցություն չի զգում:
Զիդանը սկզբում քայլել է ՝ անտեսելով լրագրողին, բայց հետո պատասխանել է. «Նույն հիմար հարցնե՞րն եք տալու: Ամոթ է ձեր գործը: Ես ճանաչում եմ քեզ, և դու ինձ ճանաչում ես: Քեզ հետ միշտ նույն բանն է պատահում: Արի, եկ գնանք խոսենք առանց տեսախցիկների»:
Ընդգծենք, որ Զիդանն այս պահին առանց աշխատանքի է։