Մեզանից յուրաքանչյուրը կարող է վարակվել կորոնավիրուսով․ Լիոնել Մեսսի
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ վախենում է կորոնավիրուսով վարակվելուց:
«Մենք անհանգստացած ենք: Մեզանից յուրաքանչյուրը վտանգված է կորոնավիրուսով վարակվելուց: Դա իրոք մեզ հուզում է, մենք փորձում ենք հոգ տանել մեր մասին, համապատասխանել կանոնակարգերին, բայց դա այդքան էլ հեշտ չէ:
Այլ թիմերի հետ խաղերում վարակվելու ռիսկը նույնպես առկա է: Մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա: Բայց շատ հաճախ իրավիճակը մեզանից կախված չէ», - ասել է «Բարսելոնայի» հարձակվողը:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Ամերիկայի գավաթը պետք է անցկացվեր Արգենտինայում և Կոլումբիայում: Սակայն կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճի հետ կապված բարդ իրավիճակի պատճառով մրցաշարը Արգենտինայից տեղափոխվեց Բրազիլիա: