Էրդողանը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում
Հունիսի 16-ին տեղի կունենա Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտահերթ նիստը, որին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Էրդողանի ժամանումը Բաքու նախատեսվում է այսօր։ Նշվում է, որ Էրդողանի ելույթը Ադրբեջանի խորհրդարանում նախատեսված է հունիսի 16-ին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մեկնելու է Շուշի։ Բաքվում նախատեսում են նաև մի շարք հանդիպումներ ևս։