Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկուն խոստացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը
Բորիս Ջոնսոնը երկուշաբթի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ գագաթնաժողովին ընդառաջ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացաել է Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ջոնսոնն ընդգծել է, որ շարունակելու է աջակցել ուկրաինական պետության պաշտպանական ոլորտի զարգացմանը։
Ջոնսոնը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի անդամները պատասխանատու են Ուկրաինայի պաշտպանության համար։