Տներում բուկլետ բաժանելուց հետո ՔՊ-ականները գաղտնի կերպով նշումներ են անում ընտանիքների վերաբերյալ
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թիմը յուրատեսակ ձև է գտել մոնիթորինգ անցկացնելու և ընտրողների տրամադրությունները ստուգելու համար:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ բնակարաններում բուկլետ բաժանելուց հետո, ՔՊ-ի համար աշխատող անձինք նշումներ են անում իրենց մոտ, թե որ ընտանիքն ինչպիսի տրամադրություններ ունի և ըստ այդմ գրանցումներ են անում: Եթե նրանցից սիրալիր կերպով վերցնում են բուկլետը, այդ ընտանիքին ընդգրկում են յուրայինների շարքում և այդպիսով հաշվում, թե մոտավորապես որքան ձայն են ստանալու:
Հատկանշականն այն է, որ հրահանգ կա այս ամենն անել հույժ գաղտնի կերպով, այսինքն՝ ընտրողը չիմանա, որ դուռը փակելուց հետո իրեն «մտցրել են» յուրայինների կամ օտարների ցուցակ:
Ինչ վերաբերում է ընտանիքի անդամների կոնկրետ թվին, ապա հաշվարկը, ըստ ամենայնի, կատարվում է Ընտրողների ռեգիստրի տվյալների հիման վրա: