Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Հասարակություն

Թույլ չտաք, որպեսզի թուրքն իշխի մեր սահմաններին ու մեր երկրի ներսում. Զաքարյանը՝ երիտասարդներին

Այս կիրակի, հունիսի 20-ին ձեզանից շատերն առաջին անգամ իրացնելու են իրենց ընտրական իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Սիրելի՛ երիտասարդներ,

Սիրելի՛ ուսանողներ,

Պատիվ ունեմ դիմելու ձեզ։

Այս կիրակի՝ հունիսի 20-ին, ձեզանից շատերն առաջին անգամ իրացնելու են իրենց ընտրական իրավունքը։ Ստացվել է այնպես, որ Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական պահին, դուք պետք է կայացնեք ձեր կյանքի ամենապատասխանատու ընտրություններից մեկը։ Դա զուտ ձևականություն կամ սովորական ընտրություն չէ։ Ձեր քվեն շատ մեծ դեր է ունենալու մեր պետության համար։ Կկարողանա՞նք մենք ոտքի կանգնել, կայունություն և անվտանգություն բերել մեր երկրին, թե՞ կշարունակվի Հայաստանի կործանման և կապիտուլյացման դավաճանական ուղին։

Սիրելի՛ երիտասարդներ,

Դու՛ք եք ապագան։ Մենք ունենք փայլուն երիտասարդություն, որոնք կռվել գիտեն, Հայրենիքը պաշտպանել գիտեն, եթե պետք լինի նաև զոհվել գիտեն՝ հանուն վեհ գաղափարների։

Մենք ունենք երիտասարդ սերունդներ, որոնք երազանքներ ունեն, բազում նպատակներ ունեն, պատիվ ու արժանապատվություն ունեն, կամք և վճռականություն ունեն, սեփական երկրի համար՝ անձնական պատասխանատվություն ունեն։

Կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ,

Հունիսի 20-ին մոտեցեք ամենայն պատասխանատվությամբ։ Թույլ չտա՛ք, որպեսզի ձեր և մեր պետականությունը՝ դիլետանտների ձեռքին վերջնականապես ավիրվի ու թրքացվի։ Թույլ չտա՛ք, որպեսզի նիկոլիզմը խեղդի հայ ժողովրդի ապագան ու այն մատաղ անի թուրքի շահերին։ Թույլ չտա՛ք, որպեսզի թուրքը իշխի մեր սահմաններին ու մեր երկրի ներսում։

1991-94թթ. արցախյան առաջին պատերազմում, 2016թ. ապրիլյան քառօրյա մարտերում, 2020թ. աշնանային 44-օրյա պատերազմում, հազարավոր լուսավոր երիտասարդ կյանքեր են զոհ գնացել։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ են մարտնչել ու հաղթանակներ կերտել։ Ցավոք, կապիտուլյանտ Նիկոլի դավաճանական ռեժիմը մսխել է մեր 30-ամյա հաղթանակն ու անվտանգությունը, պետության խաղաղ զարգացման ողջ պոտենցիալը։

Հունիսի 20-ին մենք բոլորս, ձեզ հետ միասին հնարավորություն ունենք ո՛չ ասելու դավաճանին ու ներքին թուրքին։

Հունիսի 20-ը պետք է վերածվի արժանապատիվ խաղաղության, վերականգնվող անվտանգության, կայուն զարգացման, կանխատեսելի ապագայի, հայեցի ապրելակերպի, ազատ ու անկախ Հայաստանի ու Արցախի նոր վերածննդի։

Սիրելի երիտասարդներ,

Այո՜, վերածնունդ լինելու է։ Դա մեր Ազգի աստվածատուր բնույթն է։ Մենք միշտ կարողացել ենք վերածնվել՝ նույնիսկ ամենաողբերգական իրավիճակից։ Դուք ունեք այդ ընտրության հնարավորությունը։ Տվեք ձեր քվեն այն ուժին, որը կարող է դուրս բերել երկիրն այս խիստ վտանգավոր ու ծնկաչոք վիճակից։ Պետության և ժողովրդի հոգու, պատվի ու արժանապատվության վերականգնումով է սկսվելու մեր նոր վերածննունդը։

Դա անխուսափելի է, դա անհրաժեշտություն է։

#Պատիվունեմ»,- գրել է Զաքարյանը: