Բյուրեղավանի ջրում՝ «շեղում չկա», բայց մեկ տարում՝ կրկնվող թունավորումներ, հակասական նմուշառումներ և 2 քրեական վարույթ
Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. Փաշինյանն անցավ դպրոցի տնօրեններին
Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են ԱրցախՊապիկյանը կրկին զորամասեր ու դիրքեր է գնացելԲյուրեղավանի խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվելՆավթի գները գերազանցել են 105 դոլարը՝ ճնշում գործադրելով Ուոլ Սթրիթի վրաՀրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել
Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում. «Հրապարակ»Որոշ հասցեներում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՌուսաստանի 26 խոշոր օդանավակայանում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին. «Հրապարակ» Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնալու պատճառը ընտրություններն ենԾաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել Փաշինյանին. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ»Սարատովի Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանըՍպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել. «Ժողովուրդ»Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»Ուկրաինան հարվածներ է հասցրել Վոլգոգրադի մարզին. կան վիրավորներԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթները
Արխիվ

Նորատուսի գյուղապետը ժամանակավորապես անհասանելի է, իսկ դատախազը` անհետ կորած

Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչները փակել են Երևան Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի- Գավառ խաչմերուկը: Նորատուսցիների խոսքով՝ իրենց բողոքի ակցիան ուղղված է Գեղարքունիքի դատախազությանը: Նրանք վստահեցնում են, որ դատախազ Արսեն Արսենյանը, իրենց նկատմամբ չհիմնավորված ցուցումներ է կիրառում և չարաշահում պաշտոնի լիազորությունները:

Խնդրի շուրջ պարզաբանումների նպատակով newspress.am-ը վաղ առավոտից փորձում է կապ հաստատել գյուղապետ Մուրադ Հարությունյանի հետ:

Սկզբում նա չէր պատասխանում զանգերին, իսկ հետո արդեն գյուղապետի հեռախոսն անջատված էր, կամ, ինչպես ասում են, բաժանորդը ժամանակավորապես անհասանելի էր:

Գյուղապետարան ուղղված զանգերը ևս արդյունք չտվեցին: Գրանցված հեռախոսահամարներից մեկն ընդհանրապես չէր պատասխանում, իսկ մյուսի զանգին պատասխանեցին` «էսիկ գյուղապետարանը չէ, ու ընդհանրապես էս համարը այլևս Նորատուսինը չէ»:

newspress.am-ը փորձեց որոշակի տեղեկություն ստանալ հենց դատախազությունից, որին էլ ուղղված էր հավաքված քաղաքացիների բողոքը: Այստեղ նախ հաճելի ձայնով մի աղջիկ, հավանաբար գործավարուհին, բարեհամբույր հաստատեց, որ «այո, սա Գեղարքունիքի մարզի դատախազությունից է», այնուհետև, իմանալով մեր ով լինելն ու իրենց զանգահարելու պատճառը, աղջիկը մեկ րոպե խնդրեց և անջատեց լսափողը:

Ճիշտ 30 րոպե անընդմեջ զանգերից հետո վերջապես դատախազության աշխատակցուհին վերցրեց լսափողը և, ներողություն խնդրելով, որ անջատել է՝ պատասխանեց.
«Ես ճշտեցի և իմացա, որ այդ հարցերով մենք չենք զբաղվում, խնդրում ենք դիմել դատախազության հասարակայնության հետ կապերի բաժին»:

Դիտարկմանը, թե բողոքն ուղղված է հենց դատախազի դեմ և ցանկանում ենք լսել նրա պարզաբանումները, աշխատակցուհին ասաց. «Չէ, մենք չենք էդ հարցերով…. զանգահարեք կապերի բաժին»:

Իսկ երբ հեռախոսահամար խնդրեցիք` պարզվեց, որ դատախազությունում չգիտեն իրենց ենթակառույցների հեռախոսահամարները: