Պուտինը խոսել է Ռուսաստանի պատասխանատվության մասին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման գորոծում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանը, որպես առաջատար գիտական տերություն, աշխարհի առջև պատասխանատու է այլ երկրների բնակչությանը օգնելու կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալու համար։
Այս մասին գրում է TACC-ը։ Պուտինը նշել է, որ ռուսական գիտությունն ապացուցեց իր հզորությունը, երբ անցյալ տարի ամբողջ աշխարհում մարդիկ գիտության կողմից կորոնավիրուսի համաճարակից փրկության էին սպասում: «Եվ մեր հետազոտողները հաջողակ են եղել: Կարող ենք ասել, որ սա հաղթական է»,- ընդգծել է Պուտինը։
Նա հավելել է նաև, որ ռուս գիտնականները հնարավորինս շուտ են մշակել «Sputnik V» պատվաստանյութը, որը հնարավորություն է տվել ոչ միայն սկսել ռուսաստանցիների պատվաստումը, այլ նաև օգնել այլ պետություններին այս կարևոր հարցում: