Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից մեկն ԻԻՀ քաղաքացի է. ՔԿ

2021թ. փետրվարին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3065 գրամ «Հերոին» և 1951.3 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցները տեղադրել է Սյունիքի մարզի Ալվանք-Շվանիձոր գյուղ տանող ավտոճանապարհահատվածում՝ փայտե էլեկտրասյան և դրա հենակի միջնամասում՝ հողածածկի տակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից մեկն ԻԻՀ քաղաքացի է:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այն անձանց ինքնությունը, ովքեր փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով «Հերոին» և «Ափիոն» տեսակի թմրամիջոցները:

Քննության տվյալներով՝ 2021թ. փետրվարին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3065 գրամ «Հերոին» և 1951.3 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցները տեղադրել է Սյունիքի մարզի Ալվանք-Շվանիձոր գյուղ տանող ավտոճանապարհահատվածում՝ փայտե էլեկտրասյան և դրա հենակի միջնամասում՝ հողածածկի տակ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ վերոհիշյալ անձը, դրամական աջակցություն ստանալու խոստմամբ, քննությամբ դեռևս չպարզված անձի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ նշված թաքստոցում պահված թմրամիջոցներն այլ վայրեր տեղափոխելու շուրջ:

Մանրակրկիտ մշակված միջոցառման շրջանակներում «Հերոին» տեսակի թմրամիջոցի փաթեթների նմանակները տեղադրվել են Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում, որից հետո թմրամիջոցներն իրացնողից տեղեկանալով թաքստոցների վայրերի մասին, հայտնել է Երևանում բնակվող ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն, ով թմրամիջոցները վերցնելու պահին ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է նույն մեխանիզմով կատարված ևս մեկ դեպք:

2021թ. փետրվարի 23-ին նույն եղանակով և, քննության տվյալներով, նույն անձից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1951.3 գրամ «Ափիոն» և 730 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ է ցանկացել ձեռք բերի Երևանի 37-ամյա բնակչուհին, ինչի մասին հայտնի է դարձել իրավապահներին:

Բջջային հեռախոսի հավելվածների միջոցով ստացված նկարներից տեղեկանալով թմրամիջոցների գտնվելու վայրի մասին, դրանք վերցնելու համար կինը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ տղամարդու հետ։ Վերջինս, ըստ տրված ցուցումների, մեկնել է թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայր, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների փաթեթների նմանակները, վերցրել դրանք, սակայն նույն պահին բռնվել է իրավապահների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իրանի 49-ամյա քաղաքացուն և Երևանի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցներն ապօրինի իրացնողի կամ իրացնողների մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր շղթային մասնակից հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: