Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ասֆալտի վրա դարձել է դոլարային միլիոնատեր. Yerevan.Today (ֆոտո)

Yerevan.Today-ը գրում է.

Այս իշխանությունը, մինչ օրս էլ նախկին բոլոր պաշտոնյաներին մեղադրում է կոռուպցիայում թաթախված լինելու մեջ, չնայած նրան, որ իրենք շատ ավելի լկտի կերպով են թե՛ թալանում, թե՛ «փայեր» մտնում, մեկ անձից գնումներ անում, վստահ եմ՝ ատկատներ վերցնում։ Սակայն, ինչպես աշխատավարձերի բարձրացումը, որը մի օրվա մեջ գաղտնի, ժողովրդից թաքուն եռապատկեցին, պարգևավճարներ գրեցին իրենք իրենց, իբր թե օրինական է, բոլորին պարզ դարձավ, որ այս իշխանությունը շատ ավելի լկտի է, բյուջեի փողը օրինական կերպով է թալանում՝ թքած ունենալով, թե նախկինում ամեն ավել կոպեկի համար ինչպես էր քննադատում նախկին կառավարություններին։ Այսպես, հիմա կներկայացնեմ մի տարբերակ, թե ինչպես է կոնկրետ պաշտոնյայի հովանավորությամբ, կոնկրետ կոռուպցիոն գործարք կնքվում, իսկ որ ամենից վատն է՝ դրանից առաջ, այնպիսի պայմաններ է ստեղծվում, որ այդ գործարքից հնարավոր շատ գումար գոյանա։

Սկսենք։ Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար հիմք հանդիսացող նախահաշվային փաստաթղթերի հիման վրա «շինարարության որակի տեխնիկական հսկողության» գործընթացը 2019 թվականին փաստացի վերաձևակերպվել է որպես «ինժիներական հսկողություն և խորհրդատվության տրամադրում» ծառայությունների մատուցման գործընթացի: Միաժամանակ, փոփոխվել է 2008 թվականին ՀՀ Քաղաքաշինության նախարարի հրամանով տեխնիկական հսկողության համար սահմանված ծառայության արժեքը` սահմանված օբյեկտի նախահաշվային արժեքի 1%-ի փոխարեն, 2019 թվականին դարձել է 5%, ընդ որում՝ եթե մինչև 2019 թվականը 1% ներառված էր նախահաշվային արժեքի մեջ, ապա 2019 թվականին կատարված փոփոխությունից հետո այդ գումարը կազմեց 5% և ներառվեց պետական բյուջեում՝ որպես առանձին ծախսային հոդված՝ դուրս գալով նախահաշվային արժեքից: Այսինքն, ստացվում է, որ նախկին «թալանչիների» ժամանակ, պետական բյուջեից, ասֆալտապատման աշխատանքները ստուգելու համար, նախահաշիվների մեջ ներառված էր 1% հատկացում, այս «ազնվագույնների» ժամանակ այդ տոկոսը փոփոխվել և դարձել է՝ 5%։ Իսկ ամենից հետոքրքիրն այն է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի №1085-Ն որոշմամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարար Ս․ Պապիկյանի անմիջական լոբինգով հաստատվեց մեկ շատ կարևոր նոր հրաման. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին թույլատրեցին - «Կոքս քնսալթ» ընկերությունից մեկ անձից գնման ընթացակարգով ձեռքբերել տեխնիկական հսկողության ծառայությունները, ինչպես նաև սահմանվեցին այն ավտոմոբիլային ճանապարհների ցանկը որոնց նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողություն էր իրականացնելու ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս․ Պապիկյանի լոբինգով՝ նույն «Կոքս քնսալթ» ընկերությունը: Շարունակենք։ Այնուհետ, համաձայն ՀՀ կառավարության այդ որոշման հավելվածի կրկին նույն՝ «Կոքս քնսալթ» ընկերությունը 2020 թվականին իրականացնելու էր տեխնիկական հսկողություն 143.45 կմ երկարությամբ միջպետական նշանակության, հանրապետական նշանակության և մարզային նշանակության ավտոճանապարհների շինարարության որակի նկատմամբ:

Անցնենք, թվերին։ 2020 թվականի պետական բյուջեի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծախսային հոդվածով սահմանված է 83.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2021 թվականի պետական բյուջեի նույն հոդվածով ավելի քան 66 մլրդ ՀՀ դրամ: Պատկերացնենք միայն դեռևս 2019 թվականին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի կողմից տեխնիկական հսկողության համար սահմանված 5%-ը և համադրենք 2020 թվականի- 83.3 մլրդ ՀՀ դրամի և 2021 թվականի 66 մլրդ ՀՀ դրամի հետ: Այս ամենով չսահմանափակվելով 2021 թվականի ապրիլի 22-ին, կապիտուլիացիայի ստորագրումից հետո, ներքաղաքական ճգնաժամի, սոցիալ-տնտեսական ծայրահեղ խնդիրների, մեր ռազմագերիների չվերադարձնելու պայմաններում, այս կառավարությունը չի զլացել նորից «Կոքս քնսալթ» ընկերության վերաբերյալ որոշում է կայացրել՝ արդեն ներգրավելով նույնիսկ Հյուսիս-Հարավ ծրագրի մեջ։

Այսինքն՝ միայն 2020-2021թթ․ ասֆալտապատման համար հատկացված 149,3 մլդ․-ից 5%-ը կազմում է՝ 7,465 մլրդ ՀՀ դրամ, որը իր հերթին այսօրվա թանկ կուրսով կազմում է՝ ավելի քան 14 355 000 (14 միլիոն) դոլար։ Ստացվում է, որ այս իշխանությունը, ճանապարհներ է ասֆալտ արել ոչ թե նրա համար, որ բնակչությունը լավ ճանապարհներով երթևեկի, այլ որ Սուրեն Պապիկյանը և այլոք փող աշխատեն։

Փաստացի ստացվում է, որ Պապիկյան Սուրենը արդեն 2020 թվականին դարձել է դոլարային միլիոնատեր:

Ահարոն Համբարձումյան