Հույն դիզայները մահացել է «AstraZeneca» պատվաստանյութ ստանալուց հետո
Հույն ոճաբան Նասոս Կատրիսը մահացել է 40 տարեկան հասակում՝ «AstraZeneca» կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: Նշվում է, որ Կատրիսի դին հայտնաբերվել է նրա տանը՝ հունիսի 10-ին, որը գտնվում էր Աթենքի արվարձանում:
Գրեթե մեկ օր տղամարդը չէր պատասխանել հեռախոսազանգերին: Տղամարդը շաբաթվա սկզբին պատվաստվել էր «AstraZeneca» պատվաստանյութով: Նրա մահվան ճշգրիտ պատճառը որոշվելու է փորձաքննությունից հետո:
Մայիսին Հունաստանի իշխանությունները հայտնել էին պատվաստանյութերի հետ կապված երկու մահվան դեպքի մասին: