Սիթիները «չեղած» զեղչերով մեր գործին խփում են. Մալաթիայի շուկայում բարկացած են. (տեսանյութ)
Մալաթիայի գյուղատնտեսական մթերքների շուկայում առևտրականները վստահեցնում են, որ նախատոնական գնաճ չկա: Նրանց պնդմամբ սպառողները դժգոհում են, քանի որ նույնիսկ էժան ապրանքներ գնելու հնարավորություններ չունեն:
Առևտրականները վստահեցրեցին, որ այս տարի ընդեղենի գները դեռևս չեն գերազանցում նախորդ տարվա գներին, ավելին, առավել մատչելի են: Տոնավաճառի գրեթե բոլոր առևտրականները բարկացած պնդում էին, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը իրենց գործին խփում է` հայտարարելով «չեղած» զեղչերի մասին.«բա էս փոքր բիզնեսի վիճակն ինչ ա լինելու: Սաղ սուպերմարկետները գովազդներով իրենց մոտ են կանչում»,- սրտնեղած նշեցին նրանք:
Մալաթիայում մթերքներ հիմնականում իրացնում են տարբեր մարզերից եկող գյուղացիները: Նրանց խոսքով` ոչ տեղի փողն են կարողանում աշխատանքով վաստակել, ոչ էլ ճանապարհածախսը: Շուկայում թե սպառողները, թե վաճառականները նշեցին, որ երկրում նմանատիպ իրավիճակի պատասխանատուն կառավարությունն է:
Մանրամասները` տեսանյութում