«Լիվերպուլը» ցանկանում է գնել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին
Անգլիական «Լիվերպուլը» փոխարինող է փնտրում Վեյնալդումի փոխարեն, ով երեկ տեղափոխվեց «ՊՍԺ»։
Ինչպես գրում է Goal.com-ը, անգլիացիները ցանկանում են գնել իտալական «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։ Ֆուտբոլիստի տրանսվերը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Դեռևս այլ տեղեկություններ չկան ֆուտբոլիստի և անգլիական ակումբի միջև բանակցություններից։