Թրամփը Բայդենին մաղթել է չքնել Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը է իրեն հաջորդած նախագահ Ջո Բայդենին մաղթել է չքնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նախընտրական քարոզչության ընթացքում Միացյալ Նահանգների նախկին նախագահը բազմիցս իր մրցակցին անվանել է «քնկոտ Ջո»: Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին՝ Ժնևում:
Կրեմլը հայտնել է, որ նախագահները մտադիր են քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական կայունությունը, ինչպես նաև «COVID-19»-ի դեմ պայքարը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: