Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համակարծիք են ԻՊ-ի դեմ պայքարում. Ջոն Քերի
Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Զրույցի ընթացքում Քերին կարծիք է հայտնել, որ երկու կողմն էլ ունի ցանկություն կարգավորելու Սիրիայում և Ուկրաինայում ծագած հակամարտությունները, հաղորդում է TASS-ը:
Բացի այդ, Քերին հաստատել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նույն կարծիքն ունեն «Իսլամական պետության» հանդեպ իրենց վերաբերմունքի առումով:
«Նրանց հետ հնարավոր չէ բանակցել, նրանք ահաբեկիչներ են, ովքեր ձեռք են բարձրացնում մշակույթի, պատմության և արժանապատվության վրա, և մեզ չեն թողնում այլ ելք, քան նրանց դեմ պայքարելը»,- ասել է Քերին: