Առանց երկրի անվտանգությունն ապահովելու` հայրենիքը չենք կարող հզորացնել. սահմանամերձ գյուղերը Գագիկ Ծառուկյանի ուշադրության ներքո են (տեսանյութ)
«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով նախընտրական քարոզարշավի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, շարժվեցին Տավուշի մարզ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ջերմ հանդիպում ունեցավ Իջևանի բնակիչների հետ։ Արձագանքելով այս կամ այն հարցով իրեն մոտեցած քաղաքացիներին ու պատասխանելով նրանց հարցերին` Գագիկ Ծառուկյանը հակիրճ ներկայացրեց ԲՀԿ տեսլականը` կապված բոլոր ոլորտների հետ։
Նա ընդգծեց, որ պետք է ուենանալ նախ և առաջ անվտանգ երկիր, որպեսզի կարողանանք զարգացնել տնտեսությունն ու նպաստենք հայրենիքի բարգավաճմանը։
Գագիկ Ծառուկյանը նաև նկատեց, որ սահմանամերձ գյուղերը ոչ միայն այսօր, այլև միշտ եղել են իր ուշադրության կենտրոնում։
«Ես որ կարողանում եմ անել, բա պետությունը չի՞ կարող»,֊ասաց ԲՀԿ նախագահը։