Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը
Դորտմունդի «Բարուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն մոտ է Անգլիա տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է 21-ամյա խաղացողի հետ պայմանագիրը։ Անգլիական ակումբը Սանչոյին առաջարկել է պայմանագիր մինչև 2026 թվականը։
Այս համաձայնեցումից հետո երկու ակումբները կսկսեն բանակցությունները։ Ընդգծենք, որ անգլիացիները Սանչոյին ցանկանում էին գնել դեռ նախորդ ամռանը։