«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Ուսման Դեմբելեին
Ֆրանսիական «ՊՍԺ»–ն ցանկանում է գնել կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ակումբը մտադիր է առաջարկով դիմել կատալոնացիներին։ Երեկ պարզ դարձավ, որ իսպանական գրանդը Դեմբելեին առաջարկել է մտածել և որոշում կայացնել ապագայի շուրջ։ Ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
Աղբյուրը նշում է, որ Դեմբելեն առաջիկա օրերին պետք է որոշում կայացնի իր ապագայի հարցով։