Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։ Աղբյուրը նշում է, որ գերմանացի ֆուտբոլիստը սպասում է կատալոնական ակումբի կողմից հետաքրքրվածությանը։
Ֆուտբոլիստը դեռ ունի 2 տարվա պայմանագիր, սակայն կատալոնացիների հետաքրքրության դեպքում կարող է չերկարաձգել պայմանագիրը։
Ընդգծենք, որ մանչեսթերյան ակումբն իր հերթին մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Գյունդողանին։ Ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ երջանիկ է մանչեսթերյան ակումբում։