«Յուվենտուս»-ը ցանկանում է գնել Հարի Քեյնին
Իտալական «Յուվենտուսը» միացել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնին գնելու պայքարին։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Աղբյուրը նշում է, որ թուրինյան թիմի նորանշանակ մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է թիմի հարձակվողական գիծը ուժեղացնել հենց Քեյնի տրանսվերով։
Նշվում է նաև, որ թուրինցիները առաջիկայում պատրաստվում են առաջարկով դիմել անգլիացիներին։
Ընդգծենք, որ Քեյնն արդեն իսկ հայտարարել է, որ ամռանը կհեռանա ակումբից։ Անգլիացուն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին»։