«Դուք հայ չեք, գնացեք ստեղից». Փաշինյանի աջակից կինն ուզում է՝ սփյուռքահայերը գնան Հայաստանից (տեսանյութ)
Այսօր կառավարության դիմաց ՀՅԴ երիտասարդները ակցիա էին կազմակերպել, ցույց տալու, իրենց խոսքով, թե ինչու է Նիոկլ Փաշինյանը դավաճան:
Ակցիայի ավարտին երիտասարդները կոնֆետներ, ելակներ և ներքնազգեստ նետեցին կառավարության շենքի դիմաց՝ ոստիկանների ոտքերի տակ: Դրանից հետո բախում սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև և վերջիններիս բռնի ուժով բերման ենթարկեցին:
Մի սփյուռքահայ տղամարդու նկատմամբ հետապնդում սկսեց մի կին, ով ներկայացավ ՀՀ վարչապետ ժ/պ Նիկոլ Փաշինյանի աջակից:
«Եկել եք Հայաստանում ապրում եք, մի հատ էլ վիրավորում եք», «դուք հայ չեք», «գնացեք ստեղից». այս արտահայտություններով էր Փաշինյանի աջակից կինը դիմում սփյուռքահայ երկու տղամարդկանց:
Նրանցից մեկը պատասխանեց, որ սա հենց իր երկիրն է ու ինքը մնալու է այստեղ:
«Հպարտ եղեք, որ պարտվել ենք»,- հեգնեց տղամարդը:
«Տո լավ ենք արել»,- պատասխանեց Փաշինյանի մեկ այլ կին աջակիցը:
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում