Աշրաֆ Հաքիմիի գործակալը խոսել է ֆուտբոլիստի «ՊՍԺ» տեղափոխության լուրերի մասին
«Ինտերի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հաքիմիի գործակալ Ալեխանդրո Կամանյոն հերքել է ֆուտբոլիստի «ՊՍԺ» հավանական տեղափոխության մասին տեղեկությունները: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:
Նա մասնավորապես նշել է. «ՊՍԺ»-ի հետ բանակցություններ չկան, այս պահին ոչինչ չկա: Մենք համաձայնություն չունենք ֆրանսիական ակումբի հետ: Նրան «Ինտերում» ամեն ինչ դուր է գալիս: Նա կմնա՞ ակումբում:
Հիմա դժվար պահ է բոլորի համար»: Ընդգծենք,որ Հաքիմիի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ: