Հնդկաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 6000 մարդ
Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, երկրում գրանցվել է մեկ այլ հակառեկորդ՝ օրական «COVID-19»-ից մահացության դեպքերի քանակով: 1 օրում Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 6148 մարդ:
Աճը պայմանավորված է եղել այն բանից հետո, երբ Պատնայի Գերագույն դատարանը պահանջել է վերանայել տվյալները՝ կապված լրատվամիջոցների այն պնդումների հետ, որ տեղական կառավարությունը թաքցնում է զոհերի ճշգրիտ թիվը:
Արդյունքում երկրում մեկ օրում գրանցված մահերի թիվը կտրուկ բարձրացել է: Միևնույն ժամանակ, Հնդկաստանում 3-րդ օր անընդմեջ դեպքերի աճը շարունակում է մնալ 100 հազար դեպքից ցածր (վերջին օրվա ընթացքում 94 հազարից մի փոքր ավելին): Բժիշկների կարծիքով՝ սա վկայում է երկրորդ ալիքի անկման մասին: