Լարված իրավիճակ՝ ՀՀ կառավարության դիմաց․ բիրտ ուժ կիրառելով քաղաքացիներին բերման են ենթարկում (տեսանյութ)
ՀՅԴ-ական երիտասարդները քիչ առաջ ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության դիմաց՝ «Ինչու է Նիկոլը դավաճան» խորագրի ներքո։
Ակցիայի ավարտից հետո մասնակիցները ելակ, կոնֆետներ և ներքնազգեստ նետեցին ոստիկանների ուղղությամբ։
Ոստիկանները սկսեցին բիրտ ուժ կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ բերման ենթարկելով նրանցից մի քանիսին։
Newspress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ուժ է կիրառվում անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ։ Մեր թղթացի հարցին, թե ինչու են բերման ենթարկում խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիներին, ոստիկանները պատասխանեցին, որ ճանապարհի երթևեկելի հատվածը փակելու համար։
Տեսանյութը՝ ստորև․