Հայաստանում խոզագրիպի երեք դեպք է արձանագրվել
Հայաստանում արձանագրվել է H1N1 կամ խոզագրիպի երեք դեպք: Այս մասին newspress.am-ին հաղորդեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ըստ աղբյուրի, խոզագրիպով հիվանդացել են երկու երեխա և մեկ հղի կին. «Հիվանդներն արդեն առողջացել են»:
Առողջապահության նախարարությունից փոխանցեցին նաև, որ խոզագրիպը կամ H1N1-ը այլևս մահացու հիվանդություն չէ, կան համապատասխան դեղամիջոցներ, Հայաստանում չկա նաև H1N1 գրիպի տարածվածության վտանգ:
Խոզի գրիպը (անգլ. Swine influenza) շտամերի կողմից հարուցվող հիվանդության պայմանական անվանումն է, որը տարածվում է մարդկանց և կենդանիների շրջանում:
Նշենք նաև, որ խոզագրիպի դեպքեր արձանագրվել են մեր տարածաշրջանում, մասնավորապես Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում, Թուրքիայում: