Գագիկ Մինասյանի լակոնիկ «ոչ»-ը` հանրաքվեից հետո
«Ես պատասխանում եմ` ոչ»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն` անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրերին, թե Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ՀՀԿ-ում սկսել են քննարկումներ` «թիմի» վերաձևավորման հարցի շուրջ:
Գագիկ Մինասյանը նախ զարմացավ, թե որտեղից են կարողանում նման «ինֆորմացիա» ստանալ ու հրապարակել, ապա նկատեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
«Ոչ, նման բան չկա: Ես պատասխանում եմ` ոչ»,- ասաց Մինասյանը:
Նա ժխտեց նաև այն լուրերն, ըստ որի` իշխանությունը որոշել է աշխուժացնել երիտասարդական կառույցները:
«Ես դարձյալ պատասխանում եմ` ոչ»,- եզրափակեց իշխանական կուսացության ներկայացուցիչը: