ՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ծառուկյանին Քննչական բերելու ժամանակ հավաքվածները վանկարկում էին «Ազատություն» (տեսանյութ)
Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային կարգի ճգնաժամը. Արա ԱյվազյանՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններըՎե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան
Վազող տողեր

Սրանք նոր Մարտի 1 սարքելու ուղղակի կոչեր են. Զոհրաբյանը դուրս է գրել Փաշինյանի՝ բռնության կոչերը

Այս քարոզարշավն աննախադեպ է ատելության խոսքի առումով: Վարչապետի ժ/պ-ն օգտագործում է ուղղակիորեն անթույլատրելի բառապաշար և բացահայտ ատելության բառամթերք է օգտագործում, էլ չեմ խոսում հայհոյանքի և ոչ ցիվիլ բառապաշի մասին՝ ըստ էության էսկալացիայի ենթարկելով քարոզարշավը՝ հասարակության մի հատվածին ուղղորդելով դեպի մի հատվածը: Այդ մասին Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Նա հիշեցրեց Քրեական օրենսգրքի հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի մասին: 

Զոհրաբյանը մեջբերեց Փաշինյանի հետևյալ արտահայտությունները՝ «Ասում ա՝ դուելի ա հրավիրում, տո լավ էլ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընտրում եմ, կանչում եմ էստեղ ու ճակատից շարում եմ»: 

«Դիմելով թեկնածուին՝ ասում է՝ «դուք ոչ մի բան ես», «դու ոչնչություն ես», «դու տղա չես», «դու տղամարդ չես», «արի բանավեճի և ես խոսքով քեզ կոչնչացնեմ, մեյդդ կփռեմ գետիններին» և նաև պետական համակարգի այն աշխատողներին, ովքեր հրաժարվում են «մասովկա» ապահովել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, վիրավորելով բոլորին ասում է՝ «պետական միջանցքներում գոյություն ունեցող կոռումպացված ստահակներ, բոլորիդ մի տեղ հունիսի 20-ին ընտրական քվեով վռնդելու ենք Հայաստանից», «ջարդելու ենք ռոբասերժական ոհմակի ատամնաշարը»: Ի դեպ, այս կոչից հետո տեսանք, որ բռնություն գործադրվեց լրագրողների նկատմամբ: «Գնացեք ընտրական տեղամաս, մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատե մանդատով և կտեսնեք քաղաքական վենդետաներ, քաղաքաացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր», «բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, բոլորը հատ-հատ վզներից բռնած դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից», «պատրաստվեք քաղաքացիական վրեժի,  քաղաքացիական  վենդետաների, կադրային ջարդերի», «Ընտրություններից հետո լինելու են ամենադաժան վենդետաները որոշ համայնքապետերի նկատմամբ, մասնավոր սեկտորի նկատմամբ»:

Ըստ Զոհրաբյանի՝ դրանք այն համայնքապետերն են, ովքեր հրաժարվում են իր հանրահավաքներին բռնի ուժով բերման ենթարկել աշխատակիցներին: 

«Ով ուզում է լինի, հետևներից գնալու ենք, բռնելու ենք վզակոթներից, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով քցելու ենք ոտքի տակ»,- մեջբերեց պատգամավորը:

Ամփոփելով՝ Զոհրաբյանն ասեց, որ սա ուղղակի բռնության կոչեր են՝ հիշեցնելով, թե ինչպես են Փաշինյանի աջակիցները կամ ոստիկանությունը հաշվեհարդար տեսնում նրա հասցեին արտահայտությունների արած քաղաքացիների նկատմամբ:  

«Սրանք քաղաքացիական բախումներ հրահրելու կոչեր են, սրանք նոր Մարտի 1 սարքելու ուղղակի կոչեր են: Ես, ճանաչելով Փաշինյանին, կարող եմ ասել, թե որ դեպքում է ինքը հայտնվում նման ծանր հոգեբանական կրիզիսի մեջ՝ երբ որ տեսնում է իր մանիպուլյացիոն կոդերը չեն աշխատում և երբ տեսնում է, որ հասարակության ստվար հատվածի հանդեպ ինքը չունի այն մոգական մանիպուլատիվ ազդեցությունը, որ ունեցել է, իրեն մնում է մեկ բան՝ մինչ ընտրությունները կամ ընտրություններից հետո հրահրել քաղաքացիական բախումներ, ինչ անում է»,- ասել է Զոհրաբյանը: